Շահնազարյան. Վազգեն Սարգսյանն ուզում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին 6 դեկտեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին: «Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել և ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, նրան համոզել են չանել դա, նաև այդ մասին ինձ անձամբ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց առայժմ այդ մանրամասների մեջ ես չեմ ուզում մտնել», - ասել է նա: Ավելի վաղ Շահնազարյանն ասել էր, որ Սասուն Միքայելյանն Արցախյան պատերազմի այն հրամանատարներից մեկն էր, ովքեր ազատամարտի տարիներին զիջեցին Օմարի բարձունքները, ինչից հետո Վազգեն Սարգսյանը նույնիսկ ցանկանում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին։ Ի պատասխան Սասուն Միքայելյանը նշել էր, որ Օմարի բարձունքները գրավվել են մինչև իր՝ այնտեղ հասնելը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |