ՀՀ-ն 2019-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը. Պուտինը հաջողություն է մաղթել![]() 6 դեկտեմբերի 2018 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները: Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նշել է, որ 2019-ին նախագահությունը ԵՏՄ-ում անցնում է Հայաստանին: «2019-ին նախագահությունը ԵՏՄ-ում կստանձնի Հայաստանը: Կցանկանայի հաջողություն մաղթել մեր հայ բարեկամներին»,-ասել է Պուտինը՝ խոսքը փոխանցելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Rusarminfo-ն: Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է ստանձնել նախագահությունը կազմակերպությունում: Նա նշել է, որ ապրանքաշրջանռությունը երկրների միջև աճում է, Հայաստանի աջակցությունն է հայտնել միության թվայնացման քաղաքականությանը, ինչպես նաև պատմել է ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Նիստին ելույթներ են ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենեբեկովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |