Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք է ամրապնդվեն օրեցօր, տարեցտարի25 հունիսի 2008 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշեցին երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումը, եւ համոզվածություն հայտնեցին, որ դրանք հետագայում եւս կզարգանան: «Ինձ համար հաճելի է նշել, որ Ռուսաստանի ուղղությամբ մենք տեսնում ենք լիակատար հաջորդականություն քաղաքականության մեջ, որ ձեւավորվում է Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Մեր կողմից էլ ցանկանում եմ հավաստիացնել, որ ՌԴ կառավարության բոլոր ծրագրերը, որոնք մենք նախատեսել ենք, կատարվում են եւ կատարվելու են: Ինձ համար հաճելի է նաեւ նշել, որ ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ աճում է: Անցյալ տարի այն մոտեցավ գրեթե մեկ միլիարդ դոլարի: Հայաստանի տնտեսության մեջ կուտակվել են շուրջ միլիարդ ռուսաստանյան ներդրումներ` մոտ 1 մլրդ 200 մլն: Լավ է, որ աճում է ռուսական ֆինանսական կառույցների ակտիվությունը: Մեր գործարար կառույցները հետաքրքրություն են ցուցաբերում տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ` դա եւ հեռահաղորդակցություններն են, եւ քիմիան, եւ բնականաբար, էներգետիկան: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ըստ պլանի է ընթանում: Եվ ես համոզված եմ, որ ձեր այցը Ռուսաստան, ինչպե նախորդ անգամ, լավ խթան կհանդիսանա մեր երկկողմ կապերի զարգացման համար»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Իր հերթին Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վ.Պուտինին, որը լինելով Ռուսաստանի նախագահ, շատ բան արեց Հայաստանի հետ կապերի ամրապնդման համար: «Այն կառուցողական մոտեցումը, որը կար մեր երկրների միջեւ, առկա է նաեւ այժմ, ինչը ինձ ուրախացնում է»,-նշել է նա: «Այն ժամանակ նախագահներ Վ.Պուտինն ու Ռ.Քոչարյանը ասում էին, որ միլիարդի չհասնող ապրանքաշրջանառությունը բնորոշ չէ մեր հարաբերություններին: Եվ ես համոզված եմ, որ այս տարի մենք անպայման կհատենք այդ սահմանը: Իրոք, Հայաստանում ինտենսիվորեն ներդրումներ են արվում: Ռուսական կապիտալը մեր երկրում իրեն հարմարավետ է զգում, եւ, ես կարծում եմ, որ մենք հետագայում եւս կպահպանենք այս տեմպը: Մեր հարաբերությունները պետք է օրեցօր եւ տարեցտարի ամրապնդվեն: Մենք պետք է երիտասարդ սերնդին փոխանցենք այն, ինչ ունենք: Նրանք շատ բան չգիտեն` մենք պետք է սովորեցնենք նրանց: Ցանկանում եմ ասել, որ սկսված ծրագրերը շարունակվում են: Այսօր մենք խոսել ենք ՌԴ նախագահի հետ այդ ծրագրերի ընթացքի մասին` դրանք հաջողությամբ իրականացվում են»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |