Վարդենիս-Սոթք ճանապարհը հիմնանորոգվել է 6 դեկտեմբերի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական (Մ11) ավտոճանապարհի 38-43-րդ կմ (Վարդենիս-Սոթք) հատվածը հիմնանորոգվել է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե պատվածքի վերաօգտագործում՝ սառը վերամշակման եղանակով, ինչի վրա էլ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվել։ Իրականացվել են նաև կողնակների, իջատեղերի, մուտքերի կառուցման, ճանապարհային նշանների, արգելափակոցների, ազդանշանային սյուների տեղադրման աշխատանքներ, կատարվել են գծանշումներ։ Ճանապարհը որակով և նախանշված ժամկետից շուտ հիմնանորոգել են «Կամավոր» ընկերության ճանապարհաշինարարները: Աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 15-ին և ավարտվել նոյեմբերի վերջին՝ պայմանագրով նախատեսված դեկտեմբերի 15-ի փոխարեն։ Շինարարական որոշ լուծումների արդյունքում շինարարներին հաջողվել է կատարել նաև տնտեսում. նախատեսված 688 մլն-ի փոխարեն ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ծախսվել է 683 մլն դրամ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |