System Of A Down խմբի առաջատար Սերժ Թանգյանը մտադի՞ր է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ-2009-ին25 հունիսի 2008 - 15:24 AMT PanARMENIAN.Net - System Of A Down ռոք խմբի առաջատար Սերժ Թանգյանը մտադիր է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ-2009-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Միակ պայմանը, որ առաջ է քաշել Սերժ Թանգյանը, այն է, որ երգում պետք է արծարծվի Հայոց ցեղասպանության թեման: «Եվրատեսիլ» մրցույթը հիանալի հնարավորություն է տալիս պատմել աշխարհին Հայոց ցեղասպանության մասին, եւ մենք լրջորեն մտածում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է Ս.Թանգյանը վերջերս Ֆինլանդիա կատարած իր այցի ժամանակ: System Of A Down խմբի քաղաքական ակտիվությունը, որն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իր ստեղծագործություններում արծարծում է այնպիսի ակտուալ խնդիրներ, ինչպիսիքն են թմրանյութերը, պատերազմներն ու կրոնը: Նման թեմաներով երգերը բավականին մեծ հաջաղություն են ունենում Եվրատեսիլում: 1976թ. Հունաստանի «Panagia mou» երգը պատմում էր Կիպրոսի օկուպացիայի մասին: 1993թ. Բոսնիայի եւ Հերցոգովինայի երգը պատմում էր այդ տարածաշրջանում պատերազմի մասին: Փորձագետները համարում են, որ 1996թ. Մեծ Բրիտանիայի «Ohh Ahh Just» երգը նույնպես թաքնված «մեսիջ» էր պարունակում Ցեղասպանության մասին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |