Ծառուկյան. Լուկաշենկոն սպասում է ՀՀ հրավերի, որ գա ու իր խոսքն ասի հայերին 7 դեկտեմբերի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված լարված իրավիճակը շտկելու համար Ծառուկյանը պատրաստվում է օգտագործել իր ընկերական կապերը Բելառուսի նախագահի հետ, նա պատասխանել է, որ Լուկաշենկոն հրավերի է սպասում, որ գա Հայաստան և «իր խոսքն ասի հայ ժոովրդին»: «Ես ասեմ, թող մեր բոլոր հայրենակիցներն էլ իմանան, որ նոյեմբերի 24-ին եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ: Եվ Ալեքսանդր Գրիգորիչն այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերր, որ գա Հայաստան, և խոսքն ասի, իր մոտեցումը, իր նվիրավածությունը հայ ժոովրդին», - ասել է Ծառուկյանը: Հարցին, թե երբ կգա, Ծառուկյանը հորդորել է լրագրողին ճշտել կառավարությունից, քանի որ «երբ կհրավիրեն, այն ժամանակ էլ կգա»: Լուկաշենկոն պնդել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու: Ավելի ուշ Երևանը հերքել է Բելառուսի նախագահի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը թեման մեկնաբանելիս նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է», - նշել է նա։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |