Քոչարյանը կկալանավորվի 7 դեկտեմբերի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը որոշման հրապարակմանը ներկա չէր: Նախքան վճռի հրապարակումը Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել էր, որ եթե դատարանի վրա ճնշում գործադրված լինի, ապա Քոչարյանին կկալանավորեն, եթե ոչ՝ երկրորդ նախագահը պետք է ազատության մեջ մնա: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Այս վճիռը կայացվել էր՝ հիմք ընդունելով Գլխավոր դատախազի բողոքը: Նախքան այդ, օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ նշելով, որ Քոչարյանը որպես ՀՀ նախագահ անձեռնմխելի է: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանն անձեռնմխելի է և չպետք է կալանավորվի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |