Բաքուն առաջարկել է ԵԱՀԿ-ին գնահատման առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ 7 դեկտեմբերի 2018 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն առաջարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին հերթական գնահատման առաքելությունն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Մամեդյարովը հանդիպել է Գրեմինգերի հետ Միլանում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում, հայտնում է Ինտերֆաքս Ադրբեջանը այդ երկրի ԱԳՆ վրա հղումով: Արտաքին քաղաքականության գերատեսչությունը նշում է, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: «Պատասխանելով Գրեմինգերի այն հարցին, թե ինչ դեր կարող է ունենալ ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Մամեդյարովը կարևորել է ԵԱՀԿ դերը Լեռնային Ղարաբաղ հնարավոր գնահատման առաքելություն գործուղելու հարցում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Մամեդյարովը տեղեկացրել է Գրեմինգերին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մասին՝ նշելով, որ «հանդիպումներն օգտակար են եղել, պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել ինտենսիվ, արդյունավետ բանակցություններն առկա ձևաչափով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ 2019-ին պետք է բեկում կատարվի ԼՂ կարգավորման հարցում: «2019-ին մենք պետք է բեկում կատարենք կարգավորման մեջ՝ ավելացնելու համար տարածաշրջանում խաղաղության հաստատման ու բարգավաճման հնարավորությունները,-ասել է նա Միլանում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |