Վրացի բժիշկը որոնում է երկրաշարժի ժամանակ վիրահատած Լիլի անունով աղջկան![]() 7 դեկտեմբերի 2018 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Վրացի բժիշկ Թեյմուրազ Գոգիձեն որոնում է 1988թ. երկրաշարժի ժամանակ վիրահատած Լիլի անունով աղջկան: Նա այդ մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպմանը, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ նրան է հանձնել դեսպանության շնորհակալագիրը: Բժիշկ Գոգիձեն Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Թբիլիսիում վիրահատել է տասնյակ վիրավորների։ Դեսպան Սադոյանը ամբողջ հայ ժողովրդի անունից ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն է հայտնել եղբայրական վրացի ժողովրդին՝ հայ ժաղովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած անգնահատելի օգնության համար։ Նա ավելացրել է, որ այդ օգնությունը երբեք չի մոռացվի և մշտապես կհիշվի երախտագիտությամբ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը: Բժիշկ Գոգիձեն նշել է, որ սարսափով է հիշում այդ օրերը, քանի որ վիրավորների նման քանակ երբևէ չէր տեսել։ Նրա խոսքով՝ իր մոտ շատ լավ տպավորվել է Լիլի անունով փոքրիկ երեխայի ծանր վիրահատությունը, որի հետ կապը վիրահատությունից հետո կտրվել է և հույս հայտնել, որ այս շնորհակալագրի հանձնման արարողության լուսաբանումը հնարավորություն կտա, որ Լիլին գտնի իրեն բուժած բժշկին։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |