Վազգեն Մանուկյան. Քոչարյանին կալանավորելը պետությունը կործանելու ամենակարճ ճանապարհն է![]() 7 դեկտեմբերի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման վերաբերյալ հայտարարությամբ: «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ», - ասվում է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ։ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը որոշման հրապարակմանը ներկա չէր:Նախքան վճռի հրապարակումը Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել էր, որ եթե դատարանի վրա ճնշում գործադրված լինի, ապա Քոչարյանին կկալանավորեն, եթե ոչ՝ երկրորդ նախագահը պետք է ազատության մեջ մնա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |