ՀՀԿ․ Փաշինյանը կալանավորել է Քոչարյանին վախի մթնոլորտն ամրապնդելու համար![]() 7 դեկտեմբերի 2018 - 23:40 AMT PanARMENIAN.Net - Նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը որևէ աղերս չունի օրինականության հետ և իշխանության քաղաքական պատվեր է հանդիսանում։ «Ակնհայտ է, որ իշխանությունը և Ն. Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի ցուցադրության եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումերը սաստկացնելու նպատակով», - ասվում է հայտարարությունում։ «Պետք է փաստել, որ Ն. Փաշինյանը շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով: Ակնառու է նաև, որ դատական իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը», - նշվում է հայտարարությունում: «Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց: Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և ցուցմունք կորզելու գործիք: Այդ մասին վկայում է Ն. Փաշինյանի հրապարակային արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հայտնի գաղտնալսումների բովանդակությունը: Այս առնչությամբ հրավիրում ենք բոլոր միջազգային կառույցների, ինչպես նաև միջազգային դիտորդների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, քանի որ ներկա քաղաքական վիճակում մեր երկրի իրավասու և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն անիմաստ է», - ընդգծվում է հայտարարությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |