Բողոքները Փարիզում շարունակվում են. Բախումներ, արցունքաբեր գազ, ձերբակալություններ![]() 9 դեկտեմբերի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք ընթանում են արդեն չորրորդ հանգստյան օրերն անընդմեջ: Դրանք վերաճել են բռնության, չնայած ոստիկանության ձեռնարկված անվտանգության աննախադեպ միջոցներին:Փարիզում բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է BBC-ին: Քաղաքում բարիկադներ են կառուցվում: Ըստ ՆԳՆ-ի, բերման է ենթարկվել ավելի քան 1700 մարդ, առնվազն 1200 մարդ ձերբակալվել է, գրում է «Վեդոմոստին»: Նշվում է, որ ձերբակալվածներից շատերի մոտ զենք է հայտնաբերվել: Ձերբակալվածների մեծ մասը կասկածվում է «բռնության գործելու նպատակով դավադրության» կամ «հանցագործություն կատարելու հրահրման» մեջ: Ֆրանսիայի փողոցներ է դուրս բերվել ընդհանուր առմամբ գրեթե 90,000 ոստիկան և զինծառայող, Փարիզ է բերվել զրահատեխնիկա: Սկզբից բողոքի ակցիաները կապված էին ավտովառելիքի ակցիզների նախատեսվող բարձրացման հետ, սակայն ավելի ուշ «դեղին բաճկոնավորների» շարժումը, ըստ իշխանությունների, ծայրահեղացավ: Վերջին շաբաթում ձերբակալվել են փարիզյան բախումների հարյուրավոր մասնակիցներ, ընդ որում դա արվել է կոշտ ձևով, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունն արցունքաբեր գազի նոր բանաձև է կիրառում, որն ավելի ուժեղ է ազդում: Ըստ որոշ տեղեկությունների, դա ֆոսգեն է: Ըստ նախարարի, ցուցարարների հանդեպ դրսևորվելու է «զրո հանդուրժողականություն»: Զրահապատ ոստիկանական մեքենաները չէին կիրառվել Փարիզում 2005-ից ի վեր, երբ աղքատ թաղամասերում բողոքներ տեղի ունեցան: Ֆրանսիայի կառավարությունն արդեն համաձյն է սառեցնել բենզինի գները, սկայան ցույցերը ավելի մեծ թափ ստացան, իսկ նախկին պահանջին միացան նոր պահանջներ: Նրանք պահանջում են նաև հարկային բեռի թեթևացում և նվազագույն աշխատավարձի բարձրացում: «Դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների մասնակիցները վնասել են Փարիզի Հաղթական կամաը: Վանդալները ներխուժել են թանգարանային տարածք և գլխատել են Նապոլեոնի մարմարե արձանը: Հնարավոր վնասը հասնում է 1 մլն եվրոյի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավելը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |