Սերժ Սարգսյանը քվեարկել է

Սերժ Սարգսյանը քվեարկել է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա քվեարկել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում: Սարգսյանը չի պատասխանել լրագրողների հարցերին:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---