Լևոն Տեր-Պետրոսյանը քվերակել է «հանուն խաղաղության»![]() 9 դեկտեմբերի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը. նա ասել է, որ քվեարկել է «հանուն խաղաղության», հայտնում է «Ա1+»-ը: Հարցին, թե ինչպես է վերաբերում Թավշյա հեղափոխությանը և ինչպես է գնահատում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը, Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր պատասխանելու դեպքում քարոզչություն կլինի, ինչն օրենքի խախտում է: Ավելի վաղ քվեարկել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |