ՀՀ-ում ընտրատեղամասերը փակվել են, ԱԺ ընտրությունները՝ ավարտվել 9 դեկտեմբերի 2018 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր ընտրատեղամասերը. խորհրդարանական արտահերթ ընտրություններն ավարտվել են։ Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1, «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն` 2, «Հայ հեղափոխական դաշնակցություն»` 3, «Իմ քայլը» դաշինք` 4, «Լուսավոր Հայաստան»` 5, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»` 6, «Ազգային առաջընթաց»՝ 7, «Մենք» դաշինք՝ 8, «Օրինաց երկիր»՝ 9, «Սասնա ծռեր»՝ 10, «Բարգավաճ Հայաստան»՝ 11: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ժամը 17:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավուքն ունեցող քաղաքացիների 39.54%-ը կամ 1.025 մլն ընտրող: Ընդհանուր առմամբ, համապետական ցուցակներում որպես թեկնածու գրանցվել է 1471 քաղաքացի: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,573,779 քաղաքացի։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |