Քոչարյանը չի քվեարկել․ ՔԿՀ-ում միակն էր![]() 9 դեկտեմբերի 2018 - 21:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի քվեարկել ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում։ Ինչպես հայտնում է aysor.am-ը՝ ԱՆ Քրեակատարողական վարչությանը հղում անելով, ժամը 19։30-ի դրությամբ այստեղ քվեարկությանը մասնակցել է 15 անձ 16-ից։ Քվեարկել են բոլորը՝ Քոչարյանից բացի։ 2-րդ նախագահը կալանավորվել էր դեկտեմբերի 7-ին, պաշտպանները բողոքարկել են բողոքը։ Նրա աջակիցները դեկտեմբերի 9-ին հայտարարել են Քոչարյանին ազատելու պահանջով հանրահավաքային պայքար սկսելու մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |