Փաշինյանը մեկնաբանել է ընտրությունների արդյունքները. «Հզոր ժողովուրդ»![]() 10 դեկտեմբերի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ:Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:Դուխոոոոո՛վ:)))»,-ասվում է գրառման մեջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։Մյուս ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողով անցնելու համար։ ԱԺ չի անցել նաև նախկին իշխող ՀՀԿ-ն՝ հավաքելով 4,7%: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |