Որքան ձայն է հավաքել ՀՀԿ-ի «հարձակվողների քառյակը»![]() 10 դեկտեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տանսյակում ընդգրկված պատգամավորի չորս թեկնածու Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և Մենուա Հարությունյանը միասին հավաքել են 4577 ձայն: Լոռիից առաջադրված Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը հավաքել են համապատասխանաբար՝ 165 և 1663 ձայն: Հովհաննիսյանն ավելի վաղ կոչ էր արել այս ընտրատարածքի ընտրողներին քվեարկել ոչ թե իր, այլ Շարմազանովի օգտին: Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ, Նուբարաշեն ընտրատարածքից առաջադրված Արմեն Աշոտյանը հավաքել է 2396 ձայն: Սյունիքի մարզից առաջադրված Մենուա Հարությունյանը հավաքել է 353 ձայն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 4.70%-ը. գործող Ընտրական օրենսգրքով` խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ է ձայների 5%: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |