Facebook-ը սեռական թեմայի քննարկման նոր սահմանափակումներ է ներմուծում10 դեկտեմբերի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի ղեկավարությունը նոր սահմանափակումններ է ներմուծել օգտատերերի համար «մեծահասակների սեռական շահագործման» հետ կապված հարցերի քննարկման դեպքում: Ըստ «Համացանցի նորմերը» էջում հրապարակված նոր դրույթների, այսուհետ սոցցանցը թույլ չի տալիս «այնպիսի բովանդակության հրապարակում, որը դրդում է սեռական կոնտակտների մեծահասակների միջև, նպաստում է դրանց կամ ստեղծվել է նման շփումների կազմակերպման ու համակարգման համար: Բացի այդ, Facebook-ը սահմանափակել է «սեռական բնույթի այնպիսի արտահայտություննրի կիրառումը, որոնք որոշ շրջաններում մշակութային առանձնահատկությունների պատճառով կարող են գնահատվել որպես ոտնձգություն կամ խոչընդոտել ընկերների և ընդհանուր առմամբ ընկերակցության հետ շփմանը: Կանոններում նշվում է, որ Facebook-ը «հասկանում է այդ խնդրի կարևորությունը և խթանում է դրա քննարկումը», գրում է Deutsche Welle-ն: Այսուհետ սեռական ակտի, էրոտիկ պարերի կամ մերսման նկարահանումներից բացի, արգելվում են նաև գրառումները, որոնք պարունակում են «սեռական ակտի, սեռական զուգընկերոջ, սեռական ենթատեքստով չաթերի կամ նամակագրության վերաբերյալ հարցում, որոնում կամ առաջարակ»: Արգելքը տարածվում է նաև «ոչ ակնհայտ սեռական ոտնձգություն պարունակող» տեքստերի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |