«Սասնա ծռեր». Հայ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, դա ամենակարևոր հաղթանակն էր10 դեկտեմբերի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Կուսակցությունը հավաքել է 22,862 ձայն կամ 1.82%: «Հայ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, երեկ դա ամենակարևոր հաղթանակն էր: Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հաղթանակը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին անցան այս բարդ ճանապարհը, մեր աջակիցները անմնացորդ նվիրված են մեր գաղափարներին և սեփական անձը և միջոցները չեն խնայել մեր հաջողության համար: Դա իհարկե էլ ավելի է մեծացնում այսօրվա իրականության համար պատասխանատվությունը: Սասնա Ծռերը միշտ կլինեն մեր ժողովրդի կողքին, պատրաստ ամենամեծ զոհողությունների հանուն պետականության ապահովության ու հզորացման», - գրել է նա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |