SIPRI. ԱՄՆ-ն ու ՌԴ-ն առաջատար են աշխարհում զենքի վաճառքով![]() 10 դեկտեմբերի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը երկրորդն է աշխարհում զենքի վաճառքով: Այդ են վկայում Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) «2017-ի ռազմարդյունաբերական 100 առաջատար ընկերությունները» զեկույցի տվյալները: Առաջատար 100 ընկերությունների թվում է Ռուսաստանի 10 խոշոր զենք արտադրող ձեռնարկություն: Ըստ SIPRI-ի, 2017-ին զենքի արտահանումը ՌԴ-ից կազմել է 37,7 մլրդ դոլար: Դա կազմում է սպառազինության համաշխարհային շուկայի 9,5 տոկոսը, գրում է Meduza-ն: Աշխարհում զենքի վաճառքով առաջին տեղում է ԱՄՆ-ն: Զեկույցում 42 ամերիկյան ընկերություն կա, որոնք 2017-ին 226,6 մլրդ դոլարի զենք են վաճառել: Նրանք գրավում են համաշխարհային շուկայի 57%-ը: Երկրորդ տեղում նախկինում Մեծ Բրիտանիան էր, այժմ այդ երկիրը 3-րդ հորիզոնականում է: Ցանկում 7 բրիտանական ընկերություն կա, որոնք 35,7 մլրդ դոլարի զենք են վաճառել: SIPRI-ին մասնագիտանում է սպառազինությունների վերահսկման և զինաթափման ոլորտում հետազոտությունների վրա: Ինստիտուտը հավաքում է տվյալները բաղ աղբյուրներից: SIPRI-ի հրապարակումները հաճախ չեն համընկնում պաշտոնական տվյալների հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |