Վահան Հովհաննիսյանի հայտնի հարցի պատասխանը․ Քանի՞ ձայն հավաքեցին ՀՀԿ-ականները10 դեկտեմբերի 2018 - 14:37 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի մայիսի 22-ին ՀՅԴ լուսահոգի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, կտրուկ քննադատեց ՀՀԿ-ական որոշ քաղգործիչների հեգնական վերաբերմունքն ընդդիմության ընտրական պրոցեսներում անհաջողություններին։ Ելույթն առավել հայտնի դարձավ «ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ կարտագաղթեք» արտահայտության շնորհիվ։ «Ուզում եմ հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը՝ պարոն Աշոտյանին, նրա հարևան պարոն Թովմասյանին, մի շարք այլ կառավարության անդամներին և նախարարներին․ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը դնեք ու ձեզ չպաշտպանի նախագահը, Հովիկ Արգամիչը, դատախազը, ոստիկանապետն ու հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք։ Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ-ում․․․ դուք կարտագաղթեք։ Ոչ մեկդ չի կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել» (դրվագը կարող եք լսել 3։10 րոպեից)։
Վահան Հովհաննիսյանը վախճանվեց 2014 թվականի դեկտեմբերի 28-ին։ Դալաններում ծեծելու իր կանխագուշակումը, բարեբախտաբար, չի իրականանում, սակայն պատմությունը գրեթե 4 տարի անց տվեց Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ականների քվեների քանակի մասին հարցի պատասխանը։ 2012 թվականի խորհրդարանում պատգամավոր էին մի շարք գործիչներ, որոնք ռեյթինգային կարգով առաջադրվել էին նաև 2018-ի արտահերթ ընտրություններին։ Հովհաննիսյանի հիշատակած Արմեն Աշոտյանը (այն ժամանակ՝ ԿԳ նախարար) հավաքել է 2356 ձայն։ Հրայր Թովմասյանը (այժմ՝ ՍԴ նախագահ), բնականաբար, չէր առաջադրվել։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ստացել է 1663 ձայն։ Հովհաննիսյանի ելույթի ու ԱԺ նիստի «հեզասահ ընթացքը» խանգարող «Գրիգորիչը»՝ Գալուստ Սահակյանը, չէր առաջադրվել, փոխարենն առաջադրվել էր նրա որդի Արման Սահակյանը։ Վերջինս հավաքել էր 1961 ձայն։ Վահրամ Բաղդասարյանը հավաքել է 2660 ձայն, Կարինե Աճեմյանը՝ 587, Արտաշես Գեղամյանը՝ 146, Մարգարիտ Եսայանը՝ 161, Արտակ Զաքարյանը՝ 330, Շուշան Պետրոսյանը՝ 117, Հայկ Բաբուխանյանը՝ 179, Գագիկ Մինասյանը՝ 607, Արաիկ Հովհաննիսյանը՝ 1270, Արտակ Դավթյանը՝ 443, Մուրադ Մուրադյանը՝ 1840 ձայն։ Հերմինե Նաղդալյանը ինքնաբացարկ էր հայտնել։ «Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանն, որն այն ժամանակ ԲՀԿ-ից էր, ստացել է 948 ձայն։ Արփինե Հովհաննիսյանը հավաքել է 165 ձայն։ Տիկին Հովհաննիսյանը, սակայն, կոչ էր արել Լոռու ընտրողներին քվեարկել ոչ թե իր, այլ Շարմազանովի օգտին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |