Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկից. Անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով

Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկից. Անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում հանդես է գալիս բոլորովին նոր առաջարկով. առաջին անգամ Հայաստանում դեկտեմբերի 10-ից հնարավորություն է ընձեռվում գնումներ կատարելու Visa Pay Sticker-ով:

Այն Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):Ընդամենն անհրաժեշտ է ամրացնել պիտակը հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարել գնումներ ու վճարումներ արագ և հարմարավետ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ընդ որում, մեկ անձը և անգամ մեկ հիմնական վճարային քարտը կարող է ունենալ մեկից ավելի անհպում քարտային պիտակներ:

Պիտակն ունի իր PIN կոդը, որի մուտքագրումը պահանջվում է 10,000 դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի/վճարման համար: Visa Pay Sticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն: Պիտակի կորստի դեպքում անհրաժեշտ է այն բլոկավորել:

Visa Pay Sticker-ը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---