Դոդոնը 5-րդ անգամ հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից10 դեկտեմբերի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի սահմանադրական դատարանը 5-րդ անգամ ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից երկրի նախագահ Իգոր Դոդոնին: Դոդոնին ժամանակավորապես հեռացնելու մասին հարցումով դիմել էին Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները: Պատճառն այն էր, որ նախագահը հրաժարվել է հավանություն տալ մի շարք օրենքների, որոնք խորհրդարանը հաստատել էր երկրորդ անգամ, գրում է «Վեդոմոստին» Point.md ինտերնետ պորտալի վրա հղումով: Ինչպես գրում է Noi.md-ն, դեկտեմբերի 10-ին դատարան էր դիմել խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն և պատգամավոր Սերջիու Սիրբուն: Խոսքը, մասնավորապես, Քիշնևի մարզադաշտի տեղում ԱՄՆ դեսպանատան կառուցման և մայիսի 9-ին Եվրոպայի օրը նշելու վերաբերյալ օրենքների մասին է: Դոդոնը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ դրանք «հեռացող խորհրդարանի վերջին որոշումներն են»: Ըստ Մոլդովայի սահմանադրության, երկրի նախագահը հավանություն է տալիս օրենքներին: Եթե նա դիտողություններ ունի փաստաթղթի վերաբերյալ, կարող է վերադարձնել այն վերանայման: Խորհրդարանում երկրորդ անգամ հաստատված օրենքը նա պարտավոր է ընդունել: Եթե նախագահը հրաժարվում է դա անել, ՍԴ-ն կարող է ժամանակավորապես հեռացնել նրան պաշտոնից, իսկ նրա պարտականությունները կատարում է խորհրդարանի խոսնակը կամ վարչապետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |