Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իրեն տված քվեներն անհայտացել են10 դեկտեմբերի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային կարգով թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իրեն տված քվեները անհայտացել են: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ուշադրությու՜ն, անհայտացել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում ( 4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,-ասվում է գրառման մեջ: «Սա արդեն չորրորդ տեղամասն է։ Այստեղ էլ 21 ձայնը դարձրել են 2 ձայն։ Արդեն դառնում է համատարած։ Դեռ սպասում եմ ԿԸՀ֊ի և իրավապահների արձագանքին»,-ասվում է նրա մեկ այլ գրառման մեջ։ Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել. «Եվս մեկ տեղամաս, որտեղ անհայտացել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ Սրա վերաբերյալ արձագանքներին նույնպես սպասում եմ»։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |