Ամերիաբանկի նոր ծառայությունը` հեռահար եղանակով ՍՄԱՐԹ հաշվի բացում10 դեկտեմբերի 2018 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարական առաջարկներով: Այս անգամ բանկը հնարավորություն է ընձեռում ընդամենը հինգ րոպեում հեռահար եղանակով բացել բանկային հաշիվ: Համաձայն նոր առաջարկի` ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են դառնալ բանկի հաճախորդ առանց բանկ այցելելու` անվճար բացելով ՍՄԱՐԹ հաշիվ: Նրանք միաժամանակ կարող են անվճար ձեռք բերել Visa/Mastercard միջազգային վճարային քարտ և օնլայն բանկինգ` առանց սպասարկման վճարի: Ամերիաբանկի Թվային ուղիների տնօրեն Գրիգոր Դավթյանը նշել է. «Կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը մեր օրերում, Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ թվային նոր լուծումներով: Ուսումնասիրելով օնլայն հարթակներում հանրությանվարքագիծը`մենք որոշեցինք մշակել ծառայություն, որը հաշված րոպեների ընթացքում նվազագույն տվյալների առկայությամբ հասանելի կդարձնի բանկային հիմնական ծառայությունները: Մենք փորձել ենք շատերի համար հաճելի դարձած սելֆին օգտագործել նաև բանկային ոլորտում` զուգակցելով զվարճալի զբաղմունքն օգտակար գործընթացի հետ», հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: ՍՄԱՐԹ հաշվի բացման համար հաճախորդին անհրաժեշտ է ընդամենը ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ, սոցիալական քարտ, ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ տեսախցիկով ապահովված համակարգիչ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |