Երևանում ինքնագնացների վարձույթն արդեն գործում է11 դեկտեմբերի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին YouDrive lite-ը սկսել է մատուցել Հայաստանում էլեկտրաինքնագնացների կարճաժամկետ վարձակալության ծառայությունը: Սկզբնական փուլում կգործարկվի մինչև 100 միավոր Segway-ի Ninebot ES1 մոդելի տրանսպորտային միջոց: Սակագինը 35 դրամ է 1 րոպեի համար: Կայանումն իրականացվելու է քաղաքի հեծանվակայանատեղիներում՝ քաղաքային և մասնավոր: Ծառայության գործարկումն իրականացվում է Genco ImpEx AM գործընկերոջ հետ, որը պատասխանատու է օպերացիոն գործունեության և զարգացման համար: YouDrive lite-ի աքաունթները միասնական են բոլոր երկրների համար: Դա նշանակում է, որ առանց լրացուցիչ գրանցման կարելի է օգտվել ծառայությունից ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում: Երևանն առաջին արտասահմանյան երկիրն է ընկերության համար, որտեղ գործելու է ծառայությունը: Այնուհետև ընկերությունը մտադիր է դուրս գալ Իսրայելի և Կիպրոսի շուկա: Ընկերության գլխավոր տնօրեն Լեոնիդ Յասինովսկին ասել է. «Ցավոք, Մոսկվայում եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ուստի որոշվեց գործարկել ծառայությունն այնտեղ, որտեղ կարելի է օգտվել ինքնագնացներից գրեթե ամբողջ տարին: Վերջերս Երևանի իշխանություններն ակտիվորեն զարգացնում են քաղաքային ենթակառուցվածքները և տրանսպորտի էկոլոգիական տեսակները: Մենք ուրախ ենք քաղաքի բնակիչներին առաջարկել էլեկտրաինքնագնացների վարձակալության ծառայությունը»: YouDrive lite-ն աշխատում է Մոսկվայում և Երևանում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը |