Փաշինյան. ՀՀ-ն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին![]() 11 դեկտեմբերի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում ՆԱՏՕ, սակայն հարաբերություններն այդ դաշինքի հետ կպահպանի: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, խաղաղապահ առաքելությունների հետ կապված, այդ թվում Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք կշարունակենք այդ գործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում ՆԱՏՕ»,-ասել է նա: «Մենք ՀԱՊԿ անդամ ենք»,-հիշեցրել է Փաշինյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փաշինյանը հավելել է, որ ՀՀ-ն գործընկերային հարաբերություններ ունի և ՌԴ-ի, և ԵՄ հետ, սակայն ոչ մեկի ազդեցության տակ չի լինելու: «Մենք գործընկեր ենք և ՌԴ-ի, և ԵՄ հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չենք»,-ասել է նա՝ պատասխանելով երկրի արտաքին քաղաքական ուղենիշների մասին հարցին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |