Իսրայելը հարված կհասցնի Իրանին ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրության եւ երդմնակալության միջեւ ընկած հատվածու՞մ

PanARMENIAN.Net - Իսրայելը հարված կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրության եւ երդմնակալության միջեւ ընկած հատվածում: Այդ մասին Fox հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության եւ միջազգային անվտանգության հարցերով նախկին տեղակալ Ջոն Բոլթոնը: Նրա կարծիքով, Իսրայելի հարձակումը Իրանի վրա մինչեւ ընտրությունները ԱՄՆ-ում քիչ հավանական է:



Ամերիկացի դիվանագետը ենթադրել է, որ Օբամայի հաղթանակի դեպքում իսրայելցիները կարող են ընդհանրապես հրաժարվել հարձակման մտքից: «Նրանք կվախենան հետեւանքներից արտաքին քաղաքականության նկատմամբ Օբամայի զբաղեցրած դիրքի լույսի ներքո»,- ասել է Բոլթոնը:



«Եթե Իրանի դեմ իրոք իսրայելյան գործողություն անցկացվի, արաբական աշխարհը գոհ կլինի: Վերաբերմունքը կլինի դրական»,- ասել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է Newsru.com-ը:



Հերթական ընտրությունները ԱՄՆ-ում անցնելու են նոյեմբերի 4-ին, իսկ նոր նախագահի երդմնակալությունը կայանալու է մյուս տարվա հունվարի 20-ին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---