Ռուսաստանը ելնում է նրանից, որ առաջին հերթին Հայաստանն ինքը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը26 հունիսի 2008 - 19:38 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի, իսկ ինչպես նա կկառուցի իր հարաբերությունները Հայաստանի հետ, կմիանա, կամ որպես համադաշնություն, կամ ընդհանրապես առանձին պետություն, արդեն այլ հարց է»,- հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: «Փաստորեն, մենք նույն դիրքորոշումն ունենք Աբխազիայի դեպքում, այսինքն մենք գտնում ենք, որ աբխազները իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Իսկ թե ինչպես նրանք կկառուցեն իրենց հարաբերությունները մեզ հետ, իրենց գործն է: Եւ Հայաստանը նույն կերպ է վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին»,- նշել է նա: Ռուս փորձագետի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հարցը, ի հեճուկս Արեւմուտքի հույսերին, չի կարգավորվի, քանի որ Սերժ Սարգսյանը շարունակելու է հայ ժողովրդի ազգային շահերին ծառայելու հստակ քայլերը: «Եւ, ես կարծում եմ, լուրջ զիջումների նա չի գնա, այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկար բնույթ է կրելու: Երեւում է, պետք է հաշվի առնել` ինչպես են վերավերվում այս հակամարտությանը, հատկապես նկատի ունենալով այն, որ Ռուսաստանում որոշակի քայլեր են արվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ: Հայկական կողմը հարց է բարձրացնում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում արժեր փափկեցնել դիրքորոշումը: Սակայն Ռուսաստանը ելնում է նրանից, որ, առաջին հերթին, Հայաստանն ինքը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ ապա Ռուսաստանը կորոշի իր դիրքորոշումը»,- հայտարարել է Միխայիլ Ալեքսանդրովը, հաղորդում է Kreml.org-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |