Google+-ն ավելի շուտ կփակվի 52.5 մլն օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով![]() 11 դեկտեմբերի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Google+ սոցցանցի 52.5 մլն օգտատերերի տվյալների նոր արտահոսքը պատճառ է հանդիսացել, որ Google կորպորացիան որոշոի ավելի շուտ փակել սոցցանը՝ փակումը 2019-ի օգոստոսից տեղափոխելով 2019-ի ապրիլ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Արտահոսքի պատճառ է հանդիսացել թերացումը ծրագրային թարմացված ապահովման մեջ, որը ներկայացվել է նոյեմբերին: Խոցելիությունը թույլ էր տալիս կողմնակի հավելվածներին օգտատերերի անունների, էլփոստի հասցեների, տարիքի մասին հարցումներ կատարել: Սխալը հնարավոր եղավ շտկել միայն 6 օրից, գրում է «Վեդոմոստին»: Ընկերությունը պնդում է, որ ֆինանսական տվյալների, փաստաթղթերի համարների և գաղտնաբառերի արտահոսք չի եղել: 2018-ի ամռանը The Wall Street Journal-ը հայտնեց սոցցանցից օգտատերերի տվյալների մեծ արտահոսքի մասին: Ավելի ուշ Google կորպորացիան հաստատեց, որ խոսքը մոտ 500 000 աքաունթի մասին է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |