Իրանը հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկել11 դեկտեմբերի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկվել, ինչի մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն դատապարտում է այդ գործողությունը և կոչ անում Իրանին անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները: «Մենք փորձարկում ենք մեր հրթիռները, վերջին փորձարկումը կարևոր էր»,-ասել է Հաջիզադեն, գրում է ՌԻԱ Նովոստին Fars գործակալության վրա հղումով: Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ հրթիռներ է Իրանը փորձարկել: Ըստ նրա, տարեկան Իրանը 40-50 հրթիռային փորձարկում է իրականացնում, իսկ այն փաստը, որ ԱՄՆ-ն արձագանքում է այդ փորձարկումներից մի քանիսին, վկայում է Վաշինգտոնի հանդեպ ճնշման մասին: Մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնք միջուկային գործարքի անդամներ են, դատապարտել են բալիստիկ հրթիռի փորձարկումը: Իրանի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ երկրի հրթիռային ծրագիրը չի խախտում ՄԱԿ բանաձևերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |