Կրակոցներ Ստրասբուրգում. 3 զոհ և 12 վիրավոր կա

Կրակոցներ Ստրասբուրգում. 3 զոհ և 12 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Ստրասբուրգի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 3 զոհ և 12 վիրավոր: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստանյերը: Տուժածներից 7-ի վիճակը կրիտիկական է:

Կրակողը, հնարավոր է, վիրավորվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, սակայն, կարողացել է փախչել: Նրա որոնումներին մասնակցում են անվտանգության ծառայության աշխատակիցները:

Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծննդյան տոնավաճառի հարևանությամբ՝ քաղաքի կենտրոնում, գրում է BBC-ին:

Դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում սգո օր է հայտարարվել: Ժամանակավորապես կդադարեցվի նաև Սուրբ ծննդյան տոնավաճառի աշխատանքը, չեղարկվել են ներկայացումներն ու համերգները: Այդ մասին հայտնել է Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռիսը:

Ստրասբուրգում են գտնվում Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաև Եվրամիության բազում հաստատությունններ և մարմիններ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---