Հետազոտություն. 2030-ին Երկրի կլիման կնմանվի 3 մլն տարվա վաղեմության պայմաններին![]() 12 դեկտեմբերի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Եթե CO₂-ի արտանետումների մակարդակն անփոփոխ մնա, ապա 2030-ին Երկիր մոլորակի կլիման կնմանվի 3 մլն տարվա վաղեմության կլիմային: Նման եզրակացության են եկել հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում: Եթե արտանետումները չկրճատվեն, 2150-ին մոլորակում կտիրեն այն կլիմայական պայմանները, որոնք եղել են 30 մլն տարի առաջ, երբ երկրի վրա հայտնվեցին առաջին կաթնասունները, գրում է пишет Deutsche Welle-ն հոդվածի վրա հղումով: «Մենք մոտենում ենք շատ տպավորիչ փոփոխությունների, որոնք տեղի կունենան կարճ ժամանակում»,-ասել է հեղինակներից մեկը, կլիմայի գծով փորձագետ Ջեկ Ուիլյամսը Վիսկոնսինի համալսարանից: 3 մլն տարի առաջ Երկրի վրա շոգ և չոր կլիմա էր: Կենտրոնական Ամերիկան ջրի տակ էր, Գրենլանդիան սառույցով պատված չէր, իսկ ծովի մակադակը 18 մետրով բարձր էր այժմյան մակարդակից: Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Գրենլանդիան հաջորդ հարյուրամյակում դեռ կանաչ չի դառնա, իսկ ծովի մակարդակը չի բարձրանա 18 մետրից, քանի որ սառույցների հալոցքն այդքան մեծ չէ: Սակայն, ըստ նրա, մոլորակի ջերմացման հետ կենդանի օրգանիզմներից շատերը կանհետնան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |