Իրանի ԱԳՆ. Ողջունում ենք ՀՀ-ում բարեհաջող անցած արտահերթ ընտրությունները

Իրանի ԱԳՆ. Ողջունում ենք ՀՀ-ում  բարեհաջող անցած արտահերթ ընտրությունները

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին ողջունել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում բարեհաջող կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստան միջև երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան: Նա նաև ողջունել է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների միտումը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---