Էրդողան. Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսում Սիրիայում![]() 12 դեկտեմբերի 2018 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մի քանի օրից ռազմական գործողություն կսկսի Սիրիայի տարածքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ժամանակն է կյանքի կոչել մեր որոշումը Եփրատից դեպի արևելք բոլոր ահաբեկչական խմբերն արմատախիլ անելու վերաբերյալ»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունը կնպաստի Սիրիայի ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը: Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր մեկ ամսում ազատել այդ տարածքը ավազակային կազմավորումներից: «Անկարան հուսով է, որ այդ խոստումը կկատարվի»,-ասել է նա, հայտնում է «Վեդոմոստին» «Անադոլու գործակալության վրա հղումով: Ըստ Էրդողանի, Սիրիայի հյուսիսում, որը սահմանակից է Թուրքիայի հարավին, ահաբեկիչներին ենթակա գոտի ստեղծելու փորձեր են արվում: ՌԴ-ն և Թուրքիան սեպտեմբերին պայմանավորվել էին ապառազմականացված գոտի ստեղծել Իդլիբում: Կողմերը պետք է թույլ տային ծայրահեղական գրոհայիններին հեռանալ գավառի տարածքից: Նոյեմբերին իրավիճակն Իդլիբում սրացավ: Նոյեմբերի վերջին գրոհայինները ապառազմականացված տարածքից ռմբակոծեցին Հալեպի գավառը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |