Վարդենյաց լեռնանցքը և Լարսը փակ են

Վարդենյաց լեռնանցքը և Լարսը փակ են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Իջևանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Գավառի ավտոճանապարհներին, Մաստարայի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ապարան-Քուչակ հատվածում և Գավառի ավտոճանապարհներին բուք է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---