ԶԼՄ. Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերի ժամանակ զոհվածների թիվն ավելացել է ևս մեկով13 դեկտեմբերի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի լույս 13-ի գիշերը Ֆրանսիայի հարավ-արևելքում, Ավինյոն քաղաքում մահացել է «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տուժած ցուցարարներից մեկը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը LCI հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի, միջադեպը տեղի է ունեցել Ավինյոնի արվարձանում կեսգիշերին մոտ վրաերթի հետևանքով: 26-ամյա վարորդը ձերբակալվել է: Զոհվածը 23 տարեկան էր: Այդպիսով «դեղին բաճկոնների» ցույցերի ընթացքում զոհերի քանակը հասել է 6-ի, նշում է հեռուստաալիքը: Ֆրանսիայում նոյեմբերի կեսից զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել ավտոմեքենաների վառելիքի գների բարձրացման դեմ: Ավելի վաղ հայտնի դարձավ,որՓարիզում բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները կրում են դեղին բաճկոններ, որի պատճառով ցույցերը կոչվեցին «դեղին բաճկոնների» ցույցեր: Սկզբից բողոքի ակցիաները կապված էին ավտովառելիքի ակցիզների նախատեսվող բարձրացման հետ, սակայն ավելի ուշ «դեղին բաճկոնավորների» շարժումը, ըստ իշխանությունների, ծայրահեղացավ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |