TI-ի ղեկավար. Վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ եղել են13 դեկտեմբերի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ «այն խայտառակ խախտումները, որոնց տարիներ շարունակ ականատես էինք լինում, այս անգամ չկային»: «Կարող ենք ասել նաև, որ եղել են սահմանափակ չափով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ, քանի որ, բնականաբար, դժվար էր ակնկալել, որ այսքան տարիներից հետո կարող էին փայլուն ընտրություններ անցկացվել»,-ասել է նա, հայտնում է Past.am-ը: «Քարոզչության ժամանակ երկու հիմնական ուժերի միջև ընթացող կոշտ հռետորաբանությանն ականատես եղանք, որը ոչ թե գաղափարների և ծրագրերի պայքար էր, այլև միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքների շարք: Եթե հաշվի առնենք նաև 2017 թ. ընտրությունների ժամանակ տեղի ունեցած չարաշահման մասշտաբները, ապա, բնականաբար, չէին կարող նման դրսևորումները միանգամից վերանալ: Բայց, բարեբախտաբար, վարչական ռեսուրսի չարաշահման, այսպես ասած, առավել ծանր տարատեսակները՝ դպրոցների տնօրենների, բուժհիմնարկների ղեկավարների միջոցով և այլ ձևերով ընտրողների կամքի վրա ազդելու դրսևորումները, կարծես թե, այս անգամ չեն նկատվել»,-ասել է Հոկտանյանը: Նա նաև նշել է, որ եղել են որոշ դեպքեր, որոնք, սակայն, չեն ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Հոկտանյանը չի բացառել, որ կարող է նաև ընտրակաշառքի դեպքեր եղած լինեն, բայց այդ ամենի մասին խոսել հնարավոր կլինի միայն իրավապահ մարմինների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելուց հետո: Խոսելով ընտրությունների ժամանակ վախի մթնոլորտ լինել-չլինելու մասին՝ նա նշել է, որ իր դիտարկմամբ նման դրսևորումներ չեն եղել: Հոկտանյանը հավելել է, որ եթե անգամ եղել են, ապա լավ կլինի, որ այդ մասին հայտարարողները փաստեր հրապարակեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը |