Ալիև. Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ԼՂ հիմնահարցի կարգավորման համար![]() 13 դեկտեմբերի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Կան բազում գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար»,-ասել է Ալիևը Բաքվում՝ 2018-ի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ, հայտնում է Interfax.az-ը: Ըստ նրա, առաջին հերթին, դա Ադրբեջանի «աճող տնտեսական և ռազմական ուժն է և երկրի ամրապնդվող դիրքերը միջազգային ասպարեզում»: Նա ասել է, թե Բաքվի դիրքորոշումը ԼՂ հարցում իր արտացոլումն է գտնում նաև Ադրբեջանի ստորագրած երկկողմ համաձայնագրերում: «Երբ ես խոսում եմ Ադրբեջանի աճող միջազգային հեղինակության մասին, հենց դա նկատի ունեմ»,-ասել է նա: Ալիևը հավելել է, որ Հայաստանին զայրացնում է այն փաստը, որ «նաև այն կազմակերպություններում, որոնց անդամ է ՀՀ-ն, և որտեղ ներկայացված չէ Ադրբեջանը, նախապատվությունը տալիս են Բաքվի դիրքորոշմանը»: Նա ասել է նաև, որ Բաքուն կշարունակի Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը մինչև «ադրբեջանական տարածքների ամբողջական ազատագրումը»: Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն 2019-ի հունվարին: «Բանակցությունները, որոնք 3 ժամ են տևել, եղել են կարևոր և օգտակար կողմերի դիրքորոշումն ավելի լավ հասկանալու տեսակետից: Կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները նույն ձևաչափով մոտ ապագայում, հավանաբար, 2019-ի հունվարին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |