ԱՄՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում13 դեկտեմբերի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում «անթույլատրելի է և լուրջ մտավախությունների առիթ է տալիս: Այդ մասին ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնի հայտարարության մեջ: Նրա մեկնաբանությունը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը՝ YPG քրդական ինքնապաշտպանական ջոկատների դեմ Անկարայի հարձակման նախապատրաստման մասին: «Միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում լուրջ մտավախություններ են առաջացնում, հատկապես, եթե ԱՄՆ զինովարականներ լինեն մոտակայքում»,-ասել է Ռոբերթսոնը, հայտնում է Deutsche Welle-ն: «Մենք նման գործողությունները կհամարենք անընդունելի»,-հավելել է նա: ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ Վաշինգտոնը խոստովանում է, որ անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը Թուրքիա-Սիրիա սահմանին, միևնույն ժամանակ Ռոբերթսոնը մատնանշել է այն դերը, որ ունեցել են քրդական ջոկատներն ԻՊ դեմ պայքարում: YPG ջոկատները գործում են միայն Սիրիայում, մոտ են Թուրքիայում արգելված ՔԱԿ-ին: Թուրքիան երկու կազմակերպությունները համարում է ահաբեկչական, սակայն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ահաբեկչականների ցանկում են ընդգրկել միայն ՔԱԿ-ը: Մինչդեռ YPG ջոկատները հզոր դիմադրություն են խոստանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |