Իրանի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան![]() 13 դեկտեմբերի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանում իրանցի գործարարների մարտահրավերները» գործարար կոնֆերանսը, որը կայանալու էր դեկտեմբերի 14-ին, խափանվել է: Միջոցառման կազմակերպիչն էր «Վրաստանի իրանցի ներդրողների միությունը»: Ըստ կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեկի, խորհրդաժողովը հետաձգվել է, քանի որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Վրաստան մուտքի արտոնագրերի մերժումներն Իրանի քաղաքացիների համար: «Ներդրողներն Իրանից հատուկ գալու էին կոնկրետ ներդրումային ծրագրերով և նպատակներով: Նրանցից 2-ին, որոնք եկել էին դեկտեմբերի 11-ին, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան և նրանք հետ են վերադարձել: Ինչպես հայտնի է, Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց, մինչ թյուրիմացության շտկումը: Հաշվի առնելով այդ ամենը, խորհրդաժողովին ներկա չէր լինելու Վրաստանում Իրանի դեսպանը, ուստի միջոցառումը հետաձգվել է»,-ասել է միության նախագահը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ըստ Հալեկի, «Իրանցի ներդրողների միությունը» նպատակ ունի աջակցելու Վրաստանի և Իրանի գործարարներին, ներդրումներ բերել Վրաստան և այլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |