Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել![]() 14 դեկտեմբերի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - «Ռոսատոմն» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համագործակցություն է առաջարկել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում, որը ներառում է նաև ԱԷԿ-ի կառուցում: Այդ մասին լրագրողներին է հայտնել աղբյուրն ատոմային ոլորտում, որն իրազեկ է բանակցությունների ընթացքին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, բայց գործող ԱԷԿ չկա: «Ռոսատոմն» առաջարկություն է արել՝ նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք 2 ուղի. մեկը՝ շատ արագացված անմիջապես սկսել: ԽՍՀՄ տարիներին այնտեղ նույնիսկ արդեն ընտրել էին հարթակը ԱԷԿ-ի կառուցման համար»,-ասել է աղբյուրը: Ըստ նրա, Մոսկվայի առաջարկած երկրորդ ուղին ենթադրում է համագործակցության աստիճանական աճ միջուկային ոլորտում: «Կարելի է չշտապել՝ սկզբից հետազոտական միջուկային ռեակտոր ստեղծել, կադրեր պատրաստել: Այդպես 5-6 տարի աշխատել, հետո դուրս գալ ԱԷԿ-ի կաուցմանը»,-ասել է նա: Աղբյուրը նշել է նաև, որ երկու երկրների միջև արդեն նախնական բանակցություններ են անցկացվել, որոնց արդյունքում էլ «Ռոսատոմը» մշակել է առաջարկություններն ու ներկայացրել Ադրբեջանի նախագահի քննարկմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |