ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ցանկացած փորձ27 հունիսի 2008 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ցանկացած փորձ: Դաշինքը կողմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների միջեւ համագործակցությանը»,- ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության գծով օգնական Ժան Ֆրանսուա Բյուրոն, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որում նախագահը մտադրություն է հայտնել հրավիրելու Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Հայաստան:«Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում կա կետ, որը շոշափում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Իմ թուրք գործընկերոջ հետ մենք կկարողանանք կառուցողական քայլեր կատարել` ուղղված երկկողմանի հարաբերությունների բարելավմանը»,- հանդիպման ընթացքում նշել է ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մոսկվայում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղը միասին դիտելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |