ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծայողի կողմից կնոջ սպանության դեպքը![]() 14 դեկտեմբերի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել չքաղաքականացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից դեկտեմբերի 3-ին Գյումրիում կնոջը դաժանորեն ծեծելով սպանելու դեպքը, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։ «Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին», - ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Գյումրիի թաղամասերից մեկում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է կալանավորվել։ Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |