ՄԻՊ․ Մանվել Գրիգորյանի առողջական ու հոգեբանական վիճակը վատթարանում է14 դեկտեմբերի 2018 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ աշխատակիցները, այդ թվում բժիշկը պարբերաբար այցելում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ օրեր առաջ անձամբ է այցելել ու առանձնազրույց ունեցել գեներալի հետ։ «Կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշել է Արման Թաթոյանը, հայտում է Paorama.am-ը: Առանձնազրույցի արդյունքներով ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմին և արդարադատության նախարարություն։ Ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է։ Դեկտեմբերի 12-ին դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |