Միհրան Հարությունյանն իր հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին![]() 15 դեկտեմբերի 2018 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ հայ մարզիկ,Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիադայի փոխչեմպիոն, նախկին ըմբիշՄիհրան Հարությունյանը հաղթել է բելառուս Եվգենի Պերեպեչինին «Վոլգայի ճակատամարտ » խառը մարտարվեստի մրցաշարում, հայտնում է fightnews.info-ն: Նա հաղթել է առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտով՝ հաղթանակը նվիրելով մեծն Շառլ Ազնավուրի հիշատակին: Այդ մասին նա գրառում է կատարել Instagram-ում: «Հաղթանակը նվիրվում է մեծ մաեստրո և մեծ սրտով մարդու՝ Շառլ Ազնավուրին»,-ասվում է գրառման մեջ: Սա Հարությունյանի երկրորդ մենամարտն էր խառը մարտարվեստում: Առաջինը կայացել է 2018-ի մայիսին, որտեղ նա հաղթեց Իրանը ներկայացնող Ալի Յուսեֆիին: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |