Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ![]() 15 դեկտեմբերի 2018 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ: Դա տեղի է ունեցել Ելիսեյան դաշտերում, որտեղ անցնում է ցուցարարների հերթկան բողոքի ակցիան: Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Հաղթական կամարի մոտ, որի մուտքը փակ է: Նրանց կամարի մոտից հեռացնելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարների քանակը գնալով ավելանում է, նրանք վանկարկելով գնացել են դեպի Ելիսեյան պալատ՝ քաղաքի այդ հատվածը ևս փակ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի լույս 13-ի գիշերը Ֆրանսիայի հարավ-արևելքում, Ավինյոն քաղաքում մահացել է «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տուժած ցուցարարներից մեկը:Այդպիսով «դեղին բաճկոնների» ցույցերի ընթացքում զոհերի քանակը հասել է 6-ի: «Դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք բողոքում են բենզինի գների աճի դեմ, սկսվել են Ֆրանսիայում նոյեմբերի 17-ին: Զանգվածային ակցիաներն ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով, մեքենաներ այրելով, խանութների և բանկերի վրա հարձակումով: Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, այս ընթացքում բերման է ենթարկվել մոտ 4 500 մարդ, որից 4100-ը ձերբակալվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |