2018-ին ՀՀ պետկայքերը 3 մլն անգամ հաքերային հարձակման են ենթարկվել

2018-ին ՀՀ պետկայքերը   3 մլն անգամ հաքերային հարձակման են ենթարկվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի 11 ամսում Հայաստանի պետական կայքերի վրա 3 մլն հաքերային հարձակման փորձ է արվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանը` հավելելով, որ դա աննախադեպ մեծ թիվ է։

Խոսքը պետական հաստատությունների կայքերի մասին է, որոնք պահպանվում են ԱԱԾ կողմից։

Ծառայության մասնագետները հաքերային հարձակումների աճը բացատրում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով։ Քինակցյանը նշել է, որ տեխնիկական միջոցներով կանխվել են այդ գրոհները։

Հաքերային հարձակման փորձերը հիմնականում Ադրբեջանից են, բայց կան նաև այլ երկրներից, օրինակ՝ եվրոպական։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---