Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ

Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2 գոլի հեղին է դարձել «Արսենալ» -«Սաութհեմփթոն» խաղում:

Չնայած Մխիթարյանի դուբլին «Արսենալը» 2:3 հաշվով պարտվել է «Սաութհեմփթոնին» Անգլիայի առաջնության 17-րդ տուրում:

Հայ կիսապաշտպանն առաջին անգամ է դուբլի հեղինակ դարձել Անգլիայի առաջնությունում:

Վերջին անգամ նա դուբլի հեղինակ է դարձել դեռևս «Բորուսիայի» կազմում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի խոշորագույն լիգաների 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, ըստ SkySport-ի: Մխիթարյանը ցուցակում 72-ն է:Նրան նաև բարձր են գնահատել խաղում հնարավորություններ և հետաքրքիր պահեր ստեղծելու համար:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---